Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20։52-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի «Ծովեր» կոչվող տարածքին հարակից սարում երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և տեղափոխել գյուղ։



