Կարլոս Ալկարասը ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում է

Թենիսի աշխարհի 3-րդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի՝ ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարլոս Ալկարասը մրցել է պորտուգալացի Ժայմե Ֆարիայի հետ։ Մոտ երեք ժամ տևած մրցախաղի արդյունքում Ալկարասը հաղթել է 4։6, 6։0, 6։3, 6։2 հաշվով։ Երրորդ շրջանի խաղում իսպանացին կմրցի վարկանիշային աղյուսակի 113-րդ համար, Չինաստանի 26-ամյա ներկայացուցիչ Ու Իբինիի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12317

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով