Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ծավալը գրեթե վերադարձել է Իրանի հետ հակամարտությունից առաջ եղած մակարդակին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփն իր Truth Social հարթակում նկար է հրապարակել, ըստ որի այժմ օրական շուրջ 18 միլիոն բարել նավթ է անցնում նեղուցով` հակամարտությունից առաջ եղած 20 միլիոն բարելի համեմատ։ «Հորմուզի նեղուցում նավթի ծավալները վերադարձել են», – նշվում է Թրամփի հրապարակած նկարին կից։



