Գերմանիան 250 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգամատակարարումն ապահովելու համար

Գերմանիան Ուկրաինային կհատկացնի լրացուցիչ 250 միլիոն եվրո՝ առաջիկա ձմռանն էներգամատակարարումն ապահովելու համար։ Այս մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը։ Միջոցները կտրամադրվեն Գերմանիայի ​​KfW պետական բանկային խմբի միջոցով և կօգտագործվեն, այդ թվում, ենթակառուցվածքների նորոգման, էլեկտրականություն և ջեռուցում ապահովելու համար՝ ռուսական հարձակումների պայմաններում։ 2022 թվականից ի վեր Գերմանիայի կառավարությունը 560 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկայի աջակցության հիմնադրամին։ Հաշվի առնելով լրացուցիչ 250 միլիոն եվրոն՝ այդ գումարն այժմ կազմում է 810 միլիոն եվրո:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12355

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով