ՆԱՏՕ-ն կցանկանար օգտագործել ուկրաինացիներին. Նարիշկին

ՆԱՏՕ-ն կցանկանար օգտագործել ուկրաինացիներին՝ ակնկալելով ՌԴ հյուծումն ու թալանը. հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում վերլուծել են զինված հակամարտությանը թե՛ Ռուսաստանի, թե՛ ՆԱՏՕ-ի պատրաստվածության մակարդակը։ Իսկ հիմնական եզրահանգումն այն էր, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական և զորահավաքային ներուժի սահմանափակման լավագույն միջոցը ուկրաինական հակամարտության հետագա ձգձգումն է։ «Այս արտահայտությունը հնչում է որպես ինքնախոստովանություն։ Իսկ ո՞վ էր այս հակամարտության նախաձեռնողը։ Ո՞վ ստիպեց Կիևի ռեժիմին ագրեսիա իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների դեմ 2014 թվականի հունիսին։ Անշուշտ, «մենք» (ՆԱՏՕ-ն – խմբ.) ուզում ենք, որ ուկրաինացիները շարունակեն հնարավորինս շատ ռուսների սպանել՝ ակնկալելով մեր երկրի ռազմավարական հյուծումը և դրան հաջորդող թալանը. սա եվրոպական «Պլան Ա»-ն է Ռուսաստանի նկատմամբ», — ասել է Նարիշկինը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության նիստում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12526

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով