Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինն ունի նոր թիմ։ Արթինը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիմմա» ակումբում։ Մարալ Արթինը Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում նորամուտը նշել է 2021 թ. սեպտեմբերի 16-ին։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Հոֆենհայմ»-ի ու «Բավարիա»-ի երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Բավարիա II»-ում, «Ֆրանկֆուրտ II»-ում, «Ալաշկերտ»-ում, «Ռայո Վալյեկանո»-ում և այլն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12522

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով