Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամեդ բեն Զայեդ Ալ Նահայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը, ինչպես նաև տարածաշրջանում նմանատիպ հակամարտությունները դադարեցնելու ուղղությամբ։ Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունները շարունակվելու են։ Նրա խոսքով՝ Անկարան հավանություն չի տալիս տարածաշրջանի եղբայրական երկրների դեմ իրականացվող հարձակումներին։



