Միացյալ Նահանգները միակ երկիրն են, որը դեմ է արտահայտվել Աֆրիկայի և աշխարհի այլ տարածաշրջանների իրական չափերն ավելի ճշգրիտ փոխանցող քարտեզագրական Equal Earth (Հավասար Երկրագունդ) պրոյեկցիայի աջակցությանն ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագծին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Փաստաթղթի ընդունման օգտին արտահայտվել է 164 պետություն, ևս 6-ը՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Սերբիան, Լիտվան և Էստոնիան ձեռնպահ են մնացել։ Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել ամբողջությամբ մերժել բանաձևը՝ նշելով, որ Վաշինգտոնն այս նախաձեռնությունը դիտարկում է ոչ թե քարտեզագրական շեղումները շտկելու չեզոք փորձ, այլ որպես ավելի լայն «գաղափարական օրակարգի» մաս։ Ամերիկյան կողմը նաև կարծիք է հայտնել, որ նման բանաձևերը ՄԱԿ-ի ուշադրությունը շեղում են միջազգային խաղաղության, բարգավաճման և միջպետական հարաբերությունների հարցերից։



