«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումը

Լիբանանի հարավում գտնվող Ալի-էտ-Թահեր բարձունքների վրա Իսրայելի զինվորականների վերահսկողության հաստատումը չի հանգեցնի «Հեզբոլլահ» կազմակերպության դիմադրության դադարեցմանը։ Այս մասին հայտարարել է «Հեզբոլլահ»-ի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Իհաբ Համմադեն, որի մեկնաբանությունը ներկայացրել է Naharnet լրատվական կայքը։ «Իսրայելի կողմից լեռնային այս շրջանի գրավումը ռազմական առումով աղետ չէ մեզ համար, և չի նշանակում պայքարի ավարտ»,- նշել է քաղաքական գործիչը՝ հիշեցնելով, որ «Հեզբոլլահ»-ի մարտիկներն այս բարձունքներում ավելի քան երեք ամիս աննկուն դիմադրում էին հակառակորդի գերակշռող ուժերին։ Համմադեն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Իսրայելը դեռևս չի տրամադրել զենքի խոշոր պաշարների գրավումը և դիմադրության մարտիկների վերացումը հաստատող լուսանկարներ։ Սեպտեմբերի 3-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավային Նաբաթիե նահանգում գտնվող Ալի-էտ-Թահեր բարձունքների նկատմամբ օպերատիվ վերահսկողություն սահմանելու և դրանք «Հեզբոլլահ»-ի զինված ջոկատներից մաքրելու մասին։ Հրամանատարության ներկայացուցիչը հայտնել էր, որ ստորգետնյա թունելներում կառուցվել էին հրամանատարական կետեր, զենքի և զինամթերքի պահեստներ, ինչպես նաև բնակելի տարածքներ, ինչը շիա զինյալներին թույլ էր տալիս երկար ժամանակ մնալ ստորգետնյա ապաստարաններում և այնտեղից ղեկավարել ռազմական գործողությունները: Իսրայելական կողմի պնդմամբ՝ այս ստորգետնյա ենթակառուցվածքը ստեղծվել է 20 տարվա ընթացքում և ենթադրաբար ֆինանսավորվել է Իրանի կողմից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12460

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով