Լեհաստանը զենիթային լրացուցիչ գունդ է ձևավորել երկրի հարավում։ Այս մասին X հարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Այսօր առավոտյան ստորագրել եմ 87-րդ զենիթային գունդը ստեղծելու որոշումը. այն տեղակայվելու է Բժեսկոյում»,- նշել է լեհ նախարարը։ Նա ընդգծել է, որ նոր գունդն ունենալու է մոտավորապես 1000 զինվոր։ Նախարարը նաև հայտնել է, որ գունդը զինված է լինելու հակաօդային, հակահրթիռային և հակադրոնային պաշտպանության համակարգերով, սակայն դրանց տեսակը չի հստակեցրել։



