Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հունաստանի ռազմաօդային ուժերի F-4 Phantom կործանիչը կործանվել է «Athens Flying Week» ավիաշոուի ցուցադրական թռիչքի ժամանակ։ Associated Press-ը գրում է, որ վթարը տեղի է ունեցել Աթենքից շուրջ 50 կմ հեռավորության վրա գտնվող Տանագրա ավիաբազայում՝ հազարավոր հանդիսատեսների ներկայությամբ։ Երկտեղանոց ինքնաթիռի կործանումից հետո տարածքում հրդեհ է բռնկվել և սև ծխի խիտ սյուն է բարձրացել։ Դեպքի վայր է ուղարկվել ջրատար ուղղաթիռ։ Հանդիսատեսների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հունաստանի ռազմաօդային ուժերը դեռ չեն հայտնել՝ արդյոք օդաչուներին հաջողվել է կատապուլտավորվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12602

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով