Լոնդոնում Uber հավելվածի միջոցով արդեն կարելի է պատվիրել բրիտանական Wayve ընկերության ինքնակառավարվող տաքսիները։ Առայժմ ծառայությունը հասանելի է ընդամենը 15 մեքենայով, իսկ օգտվելու համար պետք է գրանցվել հերթում։ Թեև մեքենան վարում է արհեստական բանականությունը, յուրաքանչյուր տաքսիում դեռևս գտնվում է անվտանգության օպերատոր, որը միայն անհրաժեշտության դեպքում կարող է միջամտել։ Ընկերությունը լիովին անօդաչու ծառայության թույլտվություն դեռ չի ստացել։ Wayve-ը նախատեսում է ապագայում ամբողջությամբ ինքնավար տաքսիներ գործարկել, իսկ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նման մեքենաների շահագործումը կարող է թույլատրել արդեն այս տարվա երկրորդ կեսին։



