Հնդկաստանը տիեզերք է արձակել երկրի առաջին գեոսինխրոն արբանյակը

Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հաջողությամբ արձակել է երկրի առաջին արբանյակը, որը նախատեսված է գեոստացիոնար ուղեծրից պատկերներ ստանալու համար։ GSLV F-17 հրթիռը EOS-05 արբանյակը դուրս է բերել նախատեսված ուղեծիր։ ISRO-ի ղեկավար Վանիյապերումալ Նարայանանը հայտնել է, որ արբանյակի բոլոր համակարգերը նորմալ աշխատում են, իսկ արևային վահանակը հաջողությամբ բացվել է։ Ավելի քան 2300 կգ զանգված ունեցող EOS-05-ը GSLV հրթիռով երբևէ ուղեծիր դուրս բերված ամենածանր սարքն է։ Այն կգտնվի մոտ 36 հազար կմ բարձրության վրա՝ գեոսինխրոն ուղեծրում, որտեղ արբանյակի շարժման արագությունը համաժամեցված է Երկրի պտույտի արագության հետ։ ISRO-ն արբանյակն անվանվել է «ամենատես աչք»․ այն իրական ժամանակում պատկերներ կփոխանցի և կօգտագործվի, մասնավորապես, գյուղատնտեսության ու բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12526

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով