Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է կայանալ մոտ ապագայում. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դեռևս հստակ ժամկետներ չկան»,- ասել է նա։ Պեսկովը հստակեցրել է, որ Հայաստանի վարչապետի այցը տեղի կունենա այս տարի։



