Մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի անդրանիկ տուրի «Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը: ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի հիմնական փուլի առաջին տուրի «Արարատ-Արմենիա»- «Սպարտա Պրահա» հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում սեպտեմբերի 16-ին և մեկնարկի 20:45-ին։ Տոմսերը կարժենան` Հյուսիսային տրիբունա – 3000 դրամ Հարավային տրիբունա – 3000 դրամ Արևելյան տրիբունա – 4000 – 5000 դրամ Արևմտյան տրիբունա – 6000 – 10000 դրամ



