Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Ամերիկացի բանակցողները Կիևում ֆրանսիական կողմին հայտնել են, որ Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններից հետո Մոսկվան կարող է նոր պատրաստակամություն ցուցաբերել բանակցությունների վերսկսման հարցում։ Ինչպես հաղորդում է Le Monde-ն, այս մասին լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։ «Ամերիկացիները մեզ Կիևում ասացին, որ Պետդումայի ընտրություններից հետո Ռուսաստանի կողմից բանակցելու նոր պատրաստակամություն կա, և պետք է պատրաստվել բանակցությունների նոր մեկնարկին»,- ասել է նա։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելուց հետո Կիևում բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։ ՌԴ Պետդումայի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18-20-ը։ Կրեմլն իր հերթին չի բացառել Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա եռակողմ բանակցությունների վերսկսումը՝ նշելով, որ հանդիպման ժամկետների և վայրի մասին խոսելը դեռ վաղ է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12665

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով