Փոխվում է տարածաշրջանի տնտեսական քարտեզը․ Թուրքիայի դերը շատ ճիշտ պետք է գնահատել

Հայ-թուրքական հարաբերություններում վերջին օրերի առանձին դրվագները սկսում են մեկ ընդհանուր պատկեր կազմել։ Գործարար համաժողով, Կարսից սահմանը բացելու և առևտուրը վերականգնելու կոչեր՝ արդեն նաև ընդդիմությունից, տարածաշրջանային հիվանդանոցի գաղափար, «Խաղաղության կամուրջ», Աղթամարի պատարագ։ Սահմանը բացելու պահանջը Թուրքիայում աստիճանաբար դառնում է նաև տեղական տնտեսական շահ։ Բայց սա միայն հայ-թուրքական հարաբերությունների հարց չէ։ Բաց սահմանը փոխում է Հայաստանի ամբողջ աշխարհաքաղաքական կառուցվածքը։ Գյումրի–Կարս երկաթուղին անմիջապես բարձրացնում է ռուսական երկաթուղային կոնցեսիայի հարցը, հայ-թուրքական կարգավորումը՝ ռուսական ռազմաբազայի և Ռուսաստանի ազդեցության ապագայի հարցը։ Իսկ Թուրքիայի աճող դերը Մերձավոր Արևելքում, նրա բարդ հարաբերություններն Իսրայելի հետ և ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասում այս ամենը դարձնում են մեկ մեծ տարածաշրջանային վերադասավորման մաս։ Հետևաբար գլխավոր հարցն այլևս միայն այն չէ՝ կբացվի՞ հայ-թուրքական սահմանը։ Հարցն այն է՝ ի՞նչ Հայաստան է ձևավորվելու այդ սահմանի բացումից հետո։ Թեմայի շուրջ զրուցել ենք Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13018

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով