ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանադական «Bombardier» ընկերությունը չի կարողանա վաճառել իր ինքնաթիռները ԱՄՆ-ում, եթե արտադրությունը չտեղափոխի այնտեղ։ «Այլևս «Bombardier»-ի ոչ մի վաճառք Միացյալ Նահանգներում։ Եթե նրանք ցանկանում են մուտք գործել մեր շուկա, ապա պետք է կառուցեն այստեղ և դադարեն Ամերիկային վերաբերվել որպես «դրամարկղի»»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։ Այս հայտարարությունը հնչել է երկու հարևան երկրների միջև առևտրային պատերազմի սրման ֆոնին և 20 միլիարդ դոլարի չափով ամերիկյան ապրանքների նկատմամբ Կանադայի կողմից պատասխան մաքսատուրքերի սահմանումից ընդամենը ժամեր առաջ։ «Bombardier»-ը Կանադայի խոշորագույն ընկերություններից մեկն է և Քվեբեկ նահանգի արտադրական ոլորտի խոշորագույն գործատուներից մեկը։



