Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները

Դուբայում անցկացվող International Property Show 2026-ի (IPS 2026) շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է հայկական «New City Projects»-ի տաղավար, որը ներկայացնում է Հայաստանում և Ծաղկաձորում իրականացվող բնակելի նախագծերն ու ներդրումային հնարավորությունները։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը։ «Տաղավարում հանդիպեցի ընկերության տնօրեն Վահե Դավթյանին։ Քննարկեցինք Հայաստանի կառուցապատման ոլորտի զարգացման և հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները»,- ասվում է գրառման մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13013

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով