Արկտիկայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները ՌԴ-ի հետ բախման նախապատրաստություն են. Գրուշկո

Արկտիկայում ՆԱՏՕ-ի վերջերս անցկացված զորավարժությունները վկայում են Ռուսաստանի հետ հակամարտությանը ալյանսի նախապատրաստվելու մասին. RIA Novosti-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Ըստ էության, այն, ինչ այժմ տեղի է ունենում, Ռուսաստանի հետ բախման նախապատրաստություն է»,- ասել է նա։ Դիվանագետն այս զորավարժություններն անվանել է յուրօրինակ ազդանշան, ռազմական կարողությունների ցուցադրում։ Նշենք, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել Յան Մայեն կղզում՝ ՆԱՏՕ-ի «Արկտիկական պահակ» (Arctic Sentinel) առաքելության շրջանակում։ Այն ուղղված է բարձր լայնություններում ալյանսի ներկայության ընդլայնմանը։ Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ասել էր, թե նման ակտիվությունն ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանին և մեծացնում զինված բախումների ռիսկը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13007

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով