Ձերբակալվել են Գեղարքունիքի մի շարք դպրոցների տնօրեններ, մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 8-ին ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, նաև՝ մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը։ « Արմենպրես »-ին այս մասին տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Կառույցից մանրամասնեցին, որ վերոնշյալ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12967

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով