COP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները

Սեպտեմբերի 9-10-ին տեղի է ունեցել «Towards an Inclusive and Impactful CBD COP17: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ Strengthening Collaboration Between the Government of Armenia and International Environmental NGOs» խորագրով նախապատրաստական հանդիպումը՝ նպատակ ունենալով ամրապնդել ՀՀ կառավարության, միջազգային և տեղական բնապահպանական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը։ Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, REC Caucasus-ի, Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև միջազգային և տեղական բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքում Արամ Մեյմարյանն ընդգծել է COP17-ի հյուրընկալման և նախագահության ստանձնման կարևորությունը՝ նշելով, որ համաժողովը հնարավորություն է Հայաստանի միջազգային դերն ամրապնդելու և կենսաբազմազանության պահպանության ազգային օրակարգը նոր մակարդակի բարձրացնելու համար։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ էկոհամակարգերի վերականգնում, բնահեն լուծումներ, համայնքահեն և գենդերազգայուն ծրագրեր, երիտասարդների ներգրավում, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման և մասնավոր հատվածի մասնակցության ընդլայնում։ Հանդիպման երկրորդ օրը քննարկումներն անցկացվել են երեք հիմնական ուղղությամբ՝ գիտահեն որոշումների կայացում, հաղորդակցություն և հանրային ներգրավում, ինչպես նաև COP17-ից հետո նախատեսվող քայլեր։ Մասնակիցներն անդրադարձել են համագործակցության համակարգման, համատեղ նախաձեռնությունների, գիտելիքի փոխանակման և կարողությունների զարգացման հնարավորություններին։ Հանդիպման ավարտին նախանշվել են հետագա քայլերը և COP17-ին ուղղված համագործակցության ճանապարհային քարտեզի ձևավորման հիմնական ուղղությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12971

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով