Սեպտեմբերի 8-ի գիշերը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Կիևին՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ։ Ուկրաինայի ԱԻ պետական ծառայության տվյալներով՝ քաղաքի առնվազն հինգ շրջաններում արձանագրվել են ավերածություններ և հրդեհներ։ Զոհվել է երկու, վիրավորվել՝ տասը մարդ։ Գոլոսեևսկի շրջանում հրդեհ է բռնկվել ուսումնական հաստատության տարածքում, իսկ հրթիռի հարված է գրանցվել 26-հարկանի բնակելի շենքում։ Սոլոմենսկի շրջանում բեկորներ են ընկել բնակելի շենքի վրա, իսկ հինգհարկանի մեկ այլ շենքում արգելափակված բնակիչներին փրկարարները դուրս են բերել։ Հրդեհներ են գրանցվել նաև Դարնիցկի, Պոդոլսկի և Դնեպրովսկի շրջաններում։ Սեպտեմբերի 7-ի ուշ երեկոյան ռուսական ուժերը անօդաչուներով հարվածել էին նաև Կիևի մարզի Բորիսպոլի և Ֆաստովի շրջաններին, որտեղ Բորիսպոլի շրջանում հրդեհներ էին բռնկվել արդյունաբերական օբյեկտներում։



