ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը սեպտեմբերի 9-ին մերժել է Հունգարիայի հայցն ընդդեմ սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային ռազմական օգնության համար օգտագործելու ԵՄ-ի որոշման: Համապատասխան վճիռը հրապարակվել է դատարանի կայքում։ Նշվում է, որ ընդհանուր իրավասության դատարանը մերժում է հայցը՝ հիմնվելով այն բանի վրա, որ գործը չի մտնում իր իրավասության մեջ։ Որոշումը կարող է բողոքարկվել երկու ամիս, տասն օրվա ընթացքում։ 2024 թ. մայիսին ԵՄ խորհուրդը հավանություն էր տվել ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային աջակցելու համար օգտագործելու պլանին։ Սակայն Հունգարիան ձեռնպահ էր մնացել քվեարկությունից, և երբ այդ նույն տարվա հունիսին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կոմիտեն քվեարկեց առաջին տրանշը հատկացնելու օգտին, Բուդապեշտին թույլ չտվեցին քվեարկել։ Արդյունքում Հունգարիան դիմեց ԵՄ դատարան՝ պահանջելով չեղարկել այդ որոշումը՝ վկայակոչելով քվեարկության ընթացակարգի խախտումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12836

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով