Ֆինլանդիան ամրացնում է Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիան ներկայացրել է Ռուսաստանի հետ սահմանին կառուցված շուրջ 200 կմ երկարությամբ նոր ցանկապատը, որը Հելսինկին դիտարկում է որպես «հիբրիդային պատերազմին» հակազդելու միջոց։ Ֆինլանդիայի իշխանությունները պնդում են, որ այն պետք է կանխի միգրանտների հնարավոր օգտագործումը երկրի ապակայունացման նպատակով։ Երկու երկրների 1340 կմ երկարությամբ սահմանը փակվել է 2023 թվականի դեկտեմբերին՝ ավելի քան 1300 միգրանտների առանց վիզայի ժամանումից հետո։ Ներկայում իրավիճակը համարվում է հանգիստ, սակայն լարված։ Ծրագրի արժեքը կազմել է 356 մլն եվրո, իսկ տարեկան սպասարկումը կարժենա ևս 2-3 մլն եվրո։ Ֆինլանդիայի իշխանությունները մտադիր են նաև մինչև 2028 թվականի վերջ երկարաձգել սահմանային անվտանգության մասին օրենքի գործողությունը, որը որոշակի պայմաններում թույլ է տալիս սահմանապահներին մերժել ապաստանի դիմումները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12726

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով