«Բարսելոնան» 2025/26 մրցաշրջանում ռեկորդային՝ 1,06 միլիարդ եվրոյի եկամուտ է գրանցել, սակայն ֆինանսական տարին ավարտել է 18 միլիոն եվրոյի վնասով։ Այսպիսով, կատալոնական ակումբը երրորդ տարին անընդմեջ արձանագրել է բացասական ֆինանսական արդյունք։ Ակումբը պնդում է, որ հիմնական գործունեությունից ստացված եկամուտները շահութաբեր են, սակայն արտակարգ ծախսերը շարունակում են վատթարացնել ընդհանուր ցուցանիշները։ Հիմնական խնդիրը Barca Productions մեդիաակտիվի արժեքի նվազեցումն է․ վերջին ֆինանսական տարում այն կրճատվել է ևս 23 միլիոն եվրոյով՝ հասնելով 116 միլիոնի։ «Բարսելոնայի» ֆինանսական հաշվետվությունը պետք է հաստատվի ակումբի անդամների ընդհանուր ժողովում սեպտեմբերի 19-ին։ Ակումբի մասնաբաժինը Barca Productions-ում ներկայում կազմում է 63 տոկոս։



