Ռուսաստանը կարող է Չինաստանի հետ կապող նոր երկաթուղային ճանապարհ կառուցել Ալթայի միջոցով։ «Տրանսալթայական» երկաթուղային նախագիծը նախատեսում է ուղիղ տրանսպորտային միջանցք դեպի Չինաստան՝ Ալթայի Հանրապետության 55 կմ լայնությամբ սահմանային հատվածով, որը գտնվում է Ղազախստանի և Մոնղոլիայի միջև։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ նախագիծը կարող է մրցակցել Չինաստանն ու Եվրոպան Ռուսաստանը շրջանցելով կապող Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու հետ։ Նախատեսվող երկաթուղու երկարությունը կարող է կազմել 825-ից մինչև 1123 կմ։ Նոր ճանապարհի կառուցումը, ըստ նախագծի հեղինակների, հնարավորություն կտա նաև նվազեցնել Բայկալ-Ամուրի և Տրանսսիբիրյան մայրուղիների ծանրաբեռնվածությունը։



