ԱՄՆ-ը ցանկանում է ընդլայնել մուտքը Վենեսուելայի հանքային պաշարներ

Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Վենեսուելայի հանքային ռեսուրսների, այդ թվում՝ ոսկու հանքավայրերի նկատմամբ ամերիկյան ընկերությունների հասանելիությունն ընդլայնելու հնարավորությունը։ Այդ մասին Reuters-ին հայտնել են իրազեկ աղբյուրներ։ Ըստ աղբյուրների՝ Վաշինգտոնը ցանկանում է ամերիկյան ընկերություններին հասանելիություն ապահովել ոչ միայն Վենեսուելայի նավթային, այլև ազգային անվտանգության տեսանկյունից կարևոր համարվող հանքային պաշարներին։ Սպիտակ տան ներկայացուցիչներն արդեն հանդիպումներ են անցկացրել բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ոլորտում հնարավոր ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը գնահատելու նպատակով։ Քննարկվող տարբերակներից մեկը կրիտիկական նշանակության հանքանյութերի վերաբերյալ նախագահի հատուկ հրամանի ընդունումն է։ Սակայն ԱՄՆ վարչակազմում ընդգծում են, որ մոտեցումը դեռ կարող է փոխվել, իսկ նման հրամանի անհրաժեշտություն ներկայում չկա՝ գործող օրենսդրությունը բավարար է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12972

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով