Ուկրաինական խնդրի կարգավորման որևէ ծրագիր չկա. Պեսկով

Կրեմլում նպատակադրված չեն հանրային ձևաչափով քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորմանը վերաբերող հնարավոր կետերը,- հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայում և Կիևում ԱՄՆ ներկայացուցիչների շփումներից հետո առաջիկա շաբաթներին հնարավորություն կստեղծվի մշակելու ճանապարհային քարտեզ՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու համար: «Մենք չէինք ցանկանա և հանրային ձևաչափով չենք քննարկի որևէ կետ»,- ասել է Պեսկովը։ Նա հստակեցրել է, որ այս պահին կարգավորման վերաբերյալ որևէ ձևակերպված ծրագիր չկա, սակայն կա ընդհանուր քաղաքական ցանկություն՝ վերսկսելու եռակողմ բանակցությունները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12959

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով