Որոշել ենք մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային. Սուրեն Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 10-ին կայցելի պաշտպանության նախարարության զորամասերից մեկը, կլինի բանակային դիրքերում և ամրացված շրջաններում։ Նախարարն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում՝ զորամասերում, բանակային դիրքերում և ամրացված շրջաններում»,- գրել է Պապիկյանը: Նախարարը նաև տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ ուղևորվում է բանակային կորպուսներից մեկը, և դա պայմանավորված է նրանով, որ մեկնաբանություններում արդեն կան հետաքրքրություններ և իրեն հուշող ուղղություններ, որոնք զինծառայողների ծնողների, հարազատների և Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիների կողմից են։ «Սա հաշվի առնելով ենք այսօր ընտրել ուղղությունը, և քանի որ նախկինում մեր աշխատանքը չի լուսաբանվել, նաև կարևորելով ձեր հետաքրքրությունը և շնորհակալ լինելով, որ դուք հետևում եք մեզ՝ մենք որոշել ենք այսուհետ մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային։ Իհարկե, կլինեն փակ մասեր, որը հիմնականում պայմանավորված է մեր աշխատանքի գաղտնիությամբ, բայց այնտեղ, որտեղ հնարավոր է ի ցույց դնել մեր աշխատանքը, մենք ի ցույց կդնենք»,- ասել է Պապիկյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12895

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով