ՌԴ-ն չինական կողմին է փոխանցել ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա կատարած այցի արդյունքների մասին տեղեկատվությունը,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Չինացի գործընկերների հետ մենք մշտական երկխոսությունունենք բոլոր ամենակարևոր, հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Ուստի կարծում եմ՝ նման տեղեկատվությունը փոխանցվել է նրանց»,- ասել է Ռուդենկոն։



