Հունական «Օլիմպիակոս»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում են «Օլիմպիակոս»-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ թիմը կգլխավորի Իմանոլ Ալգուատիլ Բարենեցեան: Վերջինս մինչ այս աշխատել է իսպանական «Ռեալ Սոսիեդադ»-ում ու Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ»-ում:



