Հայաստանը պատրաստվում է վերաիմաստավորել քաղաքացիության ինստիտուտը։ Քաղաքացի դառնալը կարող է պահանջել ոչ միայն հայկական ծագումը հաստատող փաստաթուղթ, այլև Հայաստանի հետ իրական կապ՝ օրինական բնակություն և փաստացի ներկայություն։ Խստացվում է հայկական ծագման ստուգումը, քաղաքացիություն ստանալու պետական տուրքն առաջարկվում է հնգապատկել, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը՝ տասնապատկել։ Միաժամանակ Հայաստանը անցնում է կենսաչափական նոր փաստաթղթերի համակարգի և Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի միջով։ Այս ամենի հիմքում մեկ մեծ հարց է՝ Հայաստանի անձնագիրը պարզապես փաստաթո՞ւղթ է, թե՞ պետության և քաղաքացու միջև իրական, փոխադարձ պարտավորություն։ Թեման քննարկել ենք Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



