Reuters-ի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 7 նավ՝ նախորդ օրվա 11-ի համեմատ։ Վերջին 10 օրվա միջին ցուցանիշը 15 նավ է։ Նախնական տվյալներով՝ երկու նավ դուրս է եկել նեղուցից, իսկ հինգը՝ մուտք գործել այնտեղ։ Տվյալները դեռ կարող են փոփոխվել, քանի որ որոշ նավեր նեղուցն անցել են անջատված տրանսպոնդերներով և չեն ներառվել հաշվարկներում։ Նավագնացության ոլորտում լարվածության աճի ֆոնին շարունակել են թանկանալ նավթի գները։ Brent տեսակի նավթի գինը հասել է մեկ բարելի դիմաց $108-ի։ GMT 00:45-ի դրությամբ Brent-ի ֆյուչերսներն աճել են $1.05-ով կամ 1%-ով՝ հասնելով $108.68-ի։ ԱՄՆ-ի West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինը նույնպես աճել է 1%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով $103.45-ի։ Reuters-ի տվյալներով՝ Brent-ի և WTI-ի գները, ամենայն հավանականությամբ, շաբաթը կավարտեն մեկ բարելի դիմաց $100-ից բարձր մակարդակում։ Սա մայիսի կեսերից ի վեր առաջին նման դեպքն է։ Նավթի գների աճը պայմանավորված է Մերձավոր Արևելքի առանցքային ծովային երթուղիներում հարձակումների հաճախացմամբ, ինչը մեծացնում է էներգակիրների մատակարարումների երկարատև խափանումների մտավախությունները։



