Ռուսաստանի և Իրանի ԱԳ փոխնախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդումը

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն սեպտեմբերի 11-ին Մոսկվայում հանդիպել է պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Իրանի ԱԳ փոխնախարար Մեհդի Սոբհանիի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ արտգործնախարարությունը։ «Հանգամանալից զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների և արտաքին քաղաքական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ։ Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության հետևողական ամրապնդմանը», – ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում ուշադրությունը հրավիրվել է երկու երկրների դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների և հյուպատոսական ​​հաստատությունների գործունեությանը՝ փոխադարձ հիմունքներով նրանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12997

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով