2026 թվականի սեպտեմբերի 14-ին շրջանառության մեջ կդրվի «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։ Դիմերես՝ ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ: Դարձերես՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը (ճարտարապետ՝ Մ. Գրիգորյան, 1950 թ.), ոճավորված եռագույնը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ամյակ» մակագրությունը և «Մեր հայրենիք» ՀՀ օրհներգի տողերից՝ «…Թող միշտ պանծա Հայաստան» (տեքստը՝ Մ. Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բ. Կանաչյանի): Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը-5000 դրամ Մետաղը/հարգը-արծաթ 9250 Քաշը-168,1 գ Տրամագիծը- 63,0 մմ Որակը-պրուֆ Դրամաշուրթը–հարթ/համարակալված Թողարկման քանակը-300 հատ Թողարկման տարեթիվը-2026 Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի « Դրամագետ » վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:



