Նոր «տրիգեռ» են գտել. հիմա փիղը Տիգրանաշենն է. Հասմիկ Հակոբյան

Կոմպակտ պետությունների արտաքին քաղաքականությունը սկսվում է ներքին կյանքից։ Որքան թույլ են ինստիտուտները, որքան բևեռացված է հասարակությունը, այդքան հեշտ է քաղաքական համակարգը ներսից ազդեցության ենթարկել, այնքան մեծ է արտաքին ուժերի հնարավորությունը՝ այդ խոցելիությունը վերածելու քաղաքական լծակի։ Եվ այստեղ բանաձևը պարզ է՝ ինստիտուտներ։ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ռազմաբազայից մինչև երկաթուղի, գազից մինչև տնտեսական կախվածություններ, միայն արտաքին քաղաքականության հարցեր չեն։ Դրանք նաև մեր ներքին դիմադրունակության հարցերն են։ Որևէ արտաքին ուժ չի կարող երկար ժամանակ որոշիչ ազդեցություն ունենալ մի երկրում, եթե դրա համար ներսում չունի քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և հասարակական հենարաններ։ Վերջին ընտրությունները նույնպես ցույց տվեցին, որ այդ հենարանների մի մասը Հայաստանում դեռ պահանջարկ ունի։ Հետևաբար Հայաստանի ինքնիշխանությունը չի որոշվում միայն նրանով, թե ինչ է Երևանը պայմանավորվում Մոսկվայի, Բրյուսելի, Փարիզի կամ Բաքվի հետ։ Այն որոշվում է նաև նրանով, թե որքան ամուր է պետությունը ներսից, որքան վստահելի են նրա ինստիտուտները և կա՞ արդյոք հասարակական նվազագույն համաձայնություն այն հիմնարար հարցերի շուրջ, որոնցով երկիրը մտնում է արտաքին աշխարհ։ Այսօր ԱԺ Քաղաղացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ խոսելու ենք հենց այդ ներքին ճակատի մասին՝ նոր խորհրդարանի քաղաքական մշակույթից ու իշխանություն–ընդդիմություն հարաբերություններից մինչև արդարադատություն, եկեղեցի, գերիներ, ՏԻՄ ընտրություններ և այն հարցը, թե կարո՞ղ է Հայաստանը արտաքին ինքնիշխանություն կառուցել՝ առանց ներքին ամրության։ . Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13013

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով