Եմենի հյուսիսը կառավարող շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ կառավարական բանակի հետ մեկ շաբաթ տևած մարտերի ընթացքում գրավել է Կարմիր ծովի ևս վեց շրջան, որոնք զբաղեցնում են ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ «Մի քանի ուղղություններով լայնածավալ հատուկ գործողություն է իրականացվել՝ Սաուդյան Արաբիայի կողմում գտնվող խմբավորումներին արևմտյան ափի մի շարք տարածքներից դուրս բերելու նպատակով», – ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին AL Masirah հեռուստաալիքի եթերում ասել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ Նա ընդգծել է, որ գործողության ընթացքում սաուդյան ուժերը դուրս են մղվել Թաիզ և Հոդեյդա նահանգների վեց շրջաններից, որոնք զբաղեցնում են ընդհանուր 5 հազար 400 քառակուսի կիլոմետր տարածք։ «Այս տարածքներն այժմ անվտանգ են և վերահսկողության տակ», – նշել է Սարիան։



