Իրանի հետ պատերազմը, կարծում եմ, շատ շուտով կավարտվի, հավանաբար անմիջապես միջանկյալ ընտրություններից հետո։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ Իրանը փորձում է հնարավորինս երկար դիմադրել՝ ընտրությունները բարդացնելու նպատակով։ «Մենք շատ հզոր կերպով վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Ոչ ոք չէր սպասում, որ դա տեղի կունենա։ Մենք օրական միջինը 25 նավակ ենք շարքից հանում»,- ասել է նա։



