Քաղաքապետարանը «խասյաթ» ունի ամենը կիսատ թողել. աղբի տեսակավորման ագրեսիվ ռեֆորմ է պետք. Ալպետյան

Տասնամյակներ շարունակ Նուբարաշենում մենք աղբ չենք կառավարել՝ պարզապես կուտակել ենք այն։ Հրդեհներ, ծուխ, հողածածկում, նորից աղբ․ քաղաքը պայքարել է հետևանքների դեմ՝ առանց համակարգը փոխելու։ 2025-ի խոշոր հրդեհից հետո Տիգրան Ավինյանն արդեն ասում էր՝ այլևս հապաղելու տեղ չկա, իսկ այս տարվա ապրիլին հստակեցրեց՝ Երևանի նպատակը նոր աղբավայր կառուցելը չէ, այլ ամբողջ քաղաքային, հնարավորության դեպքում նաև մերձակա տարածքների թափոնը մշակող գործարան ունենալը։ Հիմա հայտարարվում է, որ երկփուլ մրցույթն ավարտվել է, հաղթել է չինական, արաբական և հայկական ընկերությունների կոնսորցիումը, որը պետք է սեփական միջոցներով նախագծի, կառուցի և շահագործի գործարանը, իսկ Երևանը նրան փոխանցի քաղաքում առաջացող թափոնը։ Սակայն հաղթող ունենալը դեռ լուծում ունենալ չէ։ Հիմա պետք է իմանանք՝ ինչ տեխնոլոգիա է ընտրվել, աղբի որ մասն է տեսակավորվելու ու վերամշակվելու, ինչ է լինելու օրգանական թափոնի հետ, որքան է այրվելու կամ էներգիայի վերածվելու, ինչ է վերջում թաղվելու, ինչպես են վերահսկվելու արտանետումները և, ամենակարևորը, ինչ է լինելու Նուբարաշենում արդեն կուտակված միլիոնավոր տոննա աղբի հետ, որովհետև ժամանակակից քաղաքի խնդիրը աղբը աչքից հեռացնելը չէ։ Խնդիրը թափոնի ամբողջ ճանապարհը կառավարելն է՝ աղբամանից մինչև երկրորդային հումք, էներգիա կամ անվտանգ վերջնական մնացորդ։ ՀՅՈՒՐ /Թափոնների կառավարման փորձագետ, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ղեկավար ՀԱՐՈւԹՅՈւՆ ԱԼՊԵՏՅԱՆ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13137

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով