Երկրի ընդերքում տարօրինակ գործընթաց է տեղի ունենում

Գիտնականները պարզել են, որ Իտալիայի Ապենինյան լեռների տակ Երկրի երկրակեղևում արտասովոր գործընթաց է տեղի ունենում․ դրա ստորին շերտերը աստիճանաբար առանձնանում և խորասուզվում են մանթիայի (Երկրի ներքին կառուցվածքի շերտ է՝ երկրակեղևի և միջուկի միջև) մեջ։ Ֆլորենցիայի համալսարանի գիտնական Ստեֆանո Տավանիի գլխավորած հետազոտողների կարծիքով՝ այս գործընթացը, հայտնի որպես դելամինացիա, կարող է բացատրել, թե ինչու է Ապենինների շրջանում երկրակեղևը միաժամանակ ձգվում և սեղմվում։ Գիտնականները GPS չափումների, երկրաշարժերի տվյալների և արբանյակային դիտարկումների միջոցով հայտնաբերել են, որ Ապենինների տակ գտնվող խորքային կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները կապված են այս գործընթացի հետ։ Հետազոտողների խոսքով՝ երկրակեղևի առանձնացման սահմանը աստիճանաբար շարժվում է Իտալիայի տակ՝ դեպի Ադրիատիկ ծով։ Դրա հետևանքով լեռնաշղթայի որոշ հատվածներ բարձրանում են, իսկ մյուսները՝ իջնում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13231

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով