Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ սեպտեմբերի 13-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` արևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։



