Առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +35 աստիճանի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ վերջին 5 օրերին Հայաստանը գտնվում է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Տաք օդի ներթափանցումը իր պիկին կհասնի սեպտեմբերի 15-ին ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում և Վայց ձորի նախալեռներում կհասնի +33․․․+34, առանձին հատվածներում նույնիսկ +35 աստիճանի։ Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով։ Սեպտեմբերի 17-19-ին օդի ջերմաստիճանը ոչ էկան, մոտ 2-4 աստիճանով կնվազի։ Սեպտեմբերի 14-17-ին երեկոյան և գիշերը ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ սպասվում են հիմնականում Շիրակում, Լոռիում և Տավուշում, իսկ սեպտեմբերի 18-19-ին նաև կենտրոնական շրջաններում։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով սեպտեմբերի 14-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13192

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով