ԱՄՆ ԿՀՎ նախկին տնօրեն Դեյվիդ Պետրիուսն ևս եղել է Ուկրաինայի Յագոդին կայարանում, երբ ռուսական դրոնը հարվածել է ուղևորատար գնացքին։ Դեպքից կարճ ժամանակ առաջ նույն կայարանից անցնելիս է եղել դիվանագիտական գնացքը, որով Կիևից Լեհաստան է մեկնելիս եղել Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և եվրոպացի այլ պաշտոնյաներ։ Ուկրաինական երկաթուղիները հայտնել են, որ դիվանագիտական գնացքը անվտանգության նկատառումներով կայարանից հեռացել էր նախատեսվածից շուտ և հարձակման պահին արդեն հատել էր Լեհաստանի սահմանը։ Պետրիուսը գտնվել է մեկ այլ գնացքում, որը դեռ կայարանում է եղել։ Ուկրաինական կողմը չի բացառել, որ դրոնի հարվածը կարող էր նպատակաուղղված լինել պաշտոնյաների գնացքին։ Ռուսաստանը հայտարարել է, որ հարվածների թիրախում եղել են արևմտյան երկրներից ռազմական բեռների տեղափոխման համար օգտագործվող երկաթուղային ենթակառուցվածքները։



