Հովհաննես Գաբրիելյանը սահմանել է պատմական ռեկորդ; Նա լողալով հատել է Սևանա լիճն իր ամբողջ երկայնքով: Հաղթահարված հեռավորությունը կազմում է 74 կիլոմետր: Անընդմեջ լողի ամբողջ գործընթացը տևել է մոտ 34 ժամ: Ընկերները Գաբրելյանին դիմավորել են Ծովագյուղի Փիրուզե լողափում և նրան հանձնել խորհրդանշական մեդալ։ Հարազատները վստահեցնում են, որ լողորդի վիճակը լավ է։ Մարզիկն այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո՝ ուժերը վերականգնելու նպատակով:



