Նավթի համաշխարհային շուկայում իրավիճակը արագորեն վատթարանում է, և դրա հիմնական պատճառը Պարսից ծոցում առկա անկայունությունն ու լարվածության նոր փուլերն են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ նավթի շուկաներում իրավիճակը վատթարանում է, և դա տեղի է ունենում արագ տեմպերով։ Հիմնական պատճառը Պարսից ծոցի գոտում անկայունությունն ու էսկալացիայի նոր փուլերն են», – ասել է Պեսկովը։



