Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով սեպտեմբերի 29-30-ը կմեկնի Իսպանիա։ Այդ մասին հայտնել է Իսպանիայի կառավարությունը։ Ըստ տարածված հայտարարության՝ ծրագրի շրջանակում Ֆելիպե VI-ը տիկնոջ՝ Լետիցիայի հետ հանդիսավոր ընթրիք կկազմակերպի ի պատիվ Ֆրանսիայի ղեկավարի։ Սեպտեմբերի 30-ին պլանավորված է Մակրոնի հանդիպումն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ:



