ՀՀ Կառավարությունը ներկայացնում է անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր տոնական համերգը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում: «Հնչելու են անկախության շրջանի լավագույն հիթերը` նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ: Եկե՛ք միասին տոնենք Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Հայաստանս՝ հարատև պետություն»։



