Ֆինլանդիան որոշում է ընդունել միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը միանալու վերաբերյալ: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հաղորդել են պետության ղեկավարի գրասենյակը և պաշտպանության նախարարությունը։ «Ֆինլանդիան որոշում է ընդունել միանալ զսպման սկզբունքին։ Որոշումը համապատասխանում է երկու երկրների միջազգային պարտավորություններին և կարևոր քայլ է ինչպես եվրոպական անվտանգության, այնպես էլ երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Այն հնարավորություն կտա կառավարել միջուկային շեմից ցածր մակարդակում էսկալացիան», – ասվում է հաղորդագրության մեջ։ Առաջիկա ամիսներին կստեղծվի ղեկավար խումբ՝ համագործակցության իրականացումը սկսելու նպատակով։ «Նախաձեռնությունը ամենից առաջ ուղղված է եվրոպական անվտանգության ամրապնդմանը։ Այն մեծացնում է Եվրոպայի պատասխանատվությունը սեփական պաշտպանության համար և օգնում է կանխել էսկալացիան։ Ֆինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայել», – սոցցանցում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը։ Սկզբնական շրջանում Ֆրանսիայի առաջ քաշած նախաձեռնությանը միացել էր ութ երկիր՝ Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը և Շվեդիան։



