Ֆիդանը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15–16-ին կայցելի Ադրբեջան։ Այցի շրջանակում Ֆիդանին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Թուրքիայի ԱԳ նախարարը նախատեսում է նաև հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13216

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով